-
11.11.2016|
01:20
Մինչ նոյեմբերի 9-ին Հայաստանը, ինչպես աշխարհը, փորձում էր հաղթահարել ԱՄՆ նորընտիր նախագահի հարուցած շոկը, ՀՀ նախագահը պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էր:
-
11.11.2016|
01:03
ՀՀ կառավարության փոփոխությունից և բարեփոխումների նոր կուրս հռչակելուց հետո հասկանալի դարձավ, որ իշխանության ամենամեծ խնդիրներից մեկը նորանշանակ կառավարության, նրա ղեկավարի քաղաքակիրթ իմիջի ու այդ բարեփոխումները նոմինալ, բայց իրականում ֆորմալ առումով նախաձեռնած ուժի միջև առկա անհամապատասխանությունը հարթելն է։
-
11.11.2016|
00:56
2016 թվականի նոյեմբերի 8-ը պատմության գիրկն անցավ. Ամերիկան ստացավ իր 45-րդ նախագահին, և ամբողջ աշխարհը «բվվում» է (բացի, թերևս, Չինաստանից ու Իրանից). տեսնես ի՞նչ է լինելու հետո:
-
11.11.2016|
00:46
Ոտքի վրա ձեռքի հետ ստեղծված լուսարձակը կարող էր դառնալ փայլուն արտադրանք, որը կարող էինք օգտագործել Հայաստանի դպրոցների մարզադահլիճների, թենիսի կորտերի, փոքր մարզասրահների, լողավազանների լուսավորության խնդիրները լուծելու համար:
-
10.11.2016|
15:39
Դոնալդ Թրամփի անհավանական հաղթանակը Հիլարի Քլինթոնի նկատմամբ՝ այնպիսի քաղաքական ցնցում է, որ հազվադեպ է պատահում ԱՄՆ քաղաքական կյանքում՝ գրում է The Wall Street Journal-ը:
-
10.11.2016|
12:14
ՈՒղիղ չորս տարի առաջ՝ նախագահական ընտրությունների նախօրեին, քաղաքագետ ու փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի հետ հանդիպեցինք ու խոսեցինք ԱՄՆ նախագահական ընտրություններից, աջերի ու ձախերի ինտելեկտուալ անուժությունից, Պուտինից, ռուս-ամերիկյան հարաբերություններից ու համարյա ամեն ինչից:
-
09.11.2016|
13:51
Ամերիկացիները այսօր գնալու են ընտրատեղամասեր՝ նոր նախագահ ընտրելու: Շատերը կարծում են, որ ընտրությունը վատի ու շատ վատի միջև է՝ գրել է Hurriet-ը նոյեմբերի 8-ին: Անկախ արդյունքից՝ այդ ընտրության հետևանքները զգալու են ամբողջ աշխարհում: Ճակատագրի հեգնանքով՝ եթե «վատ ընտրությունը» հաղթի, շատերը հանգիստ շունչ կքաշեն, որովհետև երկրորդ թեկնածուն համարվում է «շատ վատ»:
-
09.11.2016|
11:20
Թուրքիայի հետ միգրանտների հարցով գործարքի մեջ մտնելով՝ Եվրոպան Էրդողանից կախման մեջ ընկավ՝ խթանելով բացարձակ իշխանության նրա ֆանտազիաները: Թուրքիան վերածվում է բռնապետության՝ Die Welt-ի կայքում գրում է Ռոբին Ալեքսանդերը, նշելով, որ դա ողբերգություն է և Գերմանիայի համար:
-
08.11.2016|
12:10
Tagesspiegel-ում Քրիստոֆ ֆոն Մարշալն ամփոփում է Բարաք Օբամայի նախագահական երկու՝ միմյանցից այդքան տարբեր ժամկետները: Շատերին արդեն նոստալգիա է համակել՝ գուցե Օբամայի նախագահությունն այդքան էլ վատը չէր, հատկապես եթե հաշվի առնենք՝ ո՞վ է նրանից հետո գալիս: Ամերիկացիների 51 %-ը նրանից գոհ է, 45 % -ը՝ ոչ: Մեկ տարի առաջ ճիշտ հակառակն էր:
-
08.11.2016|
08:41
Ավելի խնդրահարույց է ու շատ հարցեր է առաջացնում ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները փակելու վերաբերյալ Կարեն Կարապետյանի որոշումը. այդ կառույցները պետք է փակվեն, որովհետև... դրանք բացասաբար են ազդում Հայաստանի պետական բյուջեի վրա, մարդկանց աշխատավարձեր են տրվում՝ չգիտես ինչի համար: